Sun. Jul 20th, 2025

«Մի քանի օր առաջ ես հանրայնացրել էի, թե ինչպես է պետությունը 4288 քմ հողատարածքը, որում լիճ կա, վաճառել 28․950 դրամով»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիայի ժամանակասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Այս կապակցությամբ ես, Երևանի քաղաքապետարանին կնվիրեմ իրենց սիրած կանաչ գոտիները, այն, ինչի համար իրենք պայքարում են։ Կանաչ գոտիներն իրենք ուզում են քչացնեն, որ կանաչ գումարներով իրենց գրպանները լցնեն»,- ասաց նա և մի քանի կապ հուշանվեր դոլարներ փակցրեց քաղաքապետարանի պատուհաններին։

Նրան բերման ենթարկեցին։