Ստամբուլում սկսվել է Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի երրորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի ընթացիկ խնդիրները։
Բոլոր երեք հանդիպումներն էլ տեղի են ունեցել առանց Վրաստանի մասնակցության։
Սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ:
Նիստի վերջում մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն: