Wed. Jul 16th, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այ այսպես՝ բերետավորներով, բռնությամբ, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին բռնի ուժով նիստերի դահլիճից դուրս հանելով սրանք «վազում» են դեպի Եվրոմիություն։

Ամեն տեղ ժողովրդին թալանելով, թալանի նոր միջոցներ հայտնագործելով, փորձում են փրկօղակներ գտնել ու դրա համար ընդդիմադիր ձայնը պետք է լռեցնեն
ամենուր։

Մարդու իրավունքների, քաղաքական և քաղաքացիական ազատությունների պաշտպան կազմակերպություններ, երկրներ, միջազգային կառույցներ… ո՞ւր եք»: