Fri. Jul 18th, 2025

««Ցանկանում ենք, որպեսզի 20-րդ դարարասկզբին զոհված հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց ժառանգներին հայտնում ենք մեր ցավակցությունը», – նշել է Թուրքիայի նախագահը 2014 թվականին։

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է անդրադառնանք։ Պետք է հասկանանք լավ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, և ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ո՞նց է որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել և ո՞նց է որ 1950 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է», – հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականին։ 

Ես պատահաբար չեմ մեջբերում Էրդողանի խոսքերը, որպեսզի ընկալելի լինի հասարակությանը, որ անքննելի և անժխտելի փաստ է Հայոց ցեղասպանությունը և նույնիսկ Թուրքիայում գիտեն դրա մասին ու հետ գնալ պատմության էջերը թերթել, ինչ-որ բան հասկանալու անհրաժեշտություն չկա։ 

Ձեր աջակիցներից մեկը ասում էր, որ զենքը դրել են ձեր գլխին և ստիպել են, որպեսզի դուք նոյեմբերի 9-ին փաստաթուղթը ստորագրեք։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք Էրդողանը կամ Ալիևը զենքը դրել է ձեր գլխին և ստիպում է, որպեսզի դուք բանակցություններից, օրակարգից հանե՞ք Հայոց ցեղասպանության հարցը»,- այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։