Fri. Jul 18th, 2025

«Մենք Աբազյանի հետ հաճախ հանդիպումներ ունենում ենք: Հաջորդիվ Աննա Վարդապետյանն է: Այդ ժամանակ կհասկանանք, թե ինչ տեղի կունենա, որովհետև մեր հարցերը հիմնականում Վարդապետյանին ա ուղղված, ոչ թե Աբազյանին»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասաց «Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը: Նա ընդգծեց, որ երրկու տարի շարունակ Վարդապետյանի հետ հանդիպում են պահանջում, բայց «ինքը շատ զբաղված է, ոչ մի անգամ չի հանդիպում ծնողների հետ, հանդիպելու ժամանակ չունի»: