Fri. Jul 18th, 2025

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության հետ կապված վերջին հայտարարություններին։

«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա՝ հատկապես Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա շարունակական սպառնալիքների համատեքստում», նշված է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ։