30 տարի հետո ընտանիքիս հետ եկա Հայաստան : էկա հասա Հայրենիքիս հող ու ջրին, ճիշտ ա երեխեքիս համար շատ դժվար շրջան ա քան ոչ իրանք լռիվ ուրիշմիջավայրում են մեծացել ու ուրիշ մշակույթին են ծանոթացել, բայց ոչինչ մտածում էի որ ժամանակի ընթացքում կհարմարվեն: Մի հատ տուն էինք վարձել սկզբի մի շաբաթը հանգիստ ապրում էինք ամսեկան 500 դոլար փող էի տալիս էդ տան տիրոջը:

Դե վատ տուն չէր կոմունալ հարմարությունները, սենյակները նոռմալ էին ապրելու համար մինչև որ տուն կառնեինք: Էն էլ մի շաբաթ հետո էս տան տեր եկավ ու տան վարձը թանկացրեց միանգամաից 1000 դոլար սարքեց ասեցի ինչի ես սենց բան անում մենք սկզբից ուրիշ գնով էինք պայմանավորվել: Ինքնել թե բա չեք ուզում դուրս եկեք ես էդ գնով մարդ կարամ բերեմ ստեղ ապրի; Դե մենք էլ դուրս եկանք

Հենց նույն օրն էլ որոշեցի որ հետ ենք գնալու տոմս եմ վերցրել որ երկու օրից հետ գնանք. Էսի ապրելու տեղ չի, ով ա տեսել նման բան որ մի շաբաթվա մեջ քցեն մարդուն, էն էլ ես մենակ չէր ընտանիքիս հետ էի, բա մի տարում ինչ կանենգլխիս մի օր էլ կգա կասի վարձը դարձել ա 5000 դոլար, ես որտեղից տամ էդ գումարը: Ավելի լավ ա հետ գնամ էն երկիրը որտեղ որ կարգու կանոն կա: Մի քիչ մարդ եղեք մարդիկ.