Wed. May 7th, 2025

«Այդ փաստաթուղթը 191 կողմ, 0 դեմ քվեարկությամբ անցնելուց հետո ես կարդացել եմ 1990թ․ օգոստոսի 24-ին խորհրդարանում, որից հետո Ազատության հրապարակում, որտեղ բազմահազար ժողովուրդ էր հավաքվել»,-168-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմանը։ «Իր ամենակարևոր պատմական առաքելությունը այն է, որ այն գործընթացի սկիզբ հրապարակեց, ամբողջապես մեր զարգացման հեռանկարները կանխորոշեց և ապահարզան էր Սովետական Միության հետ։ 30 տարի այս փաստաթղթի համար ոչ մեկը որևէ բողոք չի ներկայացրել՝ ո՛չ ներսում, ո՛չ դրսում։ Որևէ երկիր, որևէ միջազգային կազմակերպություն, որևէ իրավական կազմակերպություն որևէ բան այս փաստաթղթի դեմ չի ասել։ Մենք ունեինք ամբողջական կոնսենսուս և՛ ներսում, և՛ դրսում։ Դրա նպատակը այս փաստաթղթի պատմականությունը, անմերժելիությունը ապահովելն էր։ Չկա այդպիսի միջազգային կառույց, որոնք ասած լինեն՝ գոնե մի տառը կամ մի դրույթը չի համապատասխանում որևէ միջազգային սկզբունքի։ Միայն այս իշխանությունների օրոք հանկարծ ծլեց այդ խնդիրը»,-նշել է Մանուկյանը։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

«30 տարի այս փաստաթղթի համար ոչ մեկը բողոք չի ներկայացրել՝ ո՛չ ներսում, ո՛չ դրսում»․ Արամ Մանուկյան