Sat. Jul 19th, 2025

«Չորս տարբեր թիվ իշխանությունների կողմից
Նիկոլն ասում է, որ տրանսպորտի համար ավել 100 դրամի փոխարեն մի թքեք ձեր պետության վրա։ Այսինքն ըստ իրեն տրանսպորտը թանկանում է 100 դրամով և դառնում է 200 դրամ։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարում է, որ տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 220 դրամ է ու իրենք չեն կարող դրանից ցածր գին սահմանել։
ՔՊ-ական Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ chatGPT-ն իրեն ասել է, որ տրանսպորտի ուղեվարձը դառնում է 121 դրամ։
Տիգրան Ավինյանը ասել է, որ տրանսպորտը չի թանկանում, ավելին երկարաժամկետ փաթեթների և օրեկան 3-4 անգամ օգտագործելու դեպքում ուղեվարձը դառնում է 50 դրամ։
Սրանք անգամ թանկացման վերաբերյալ չեն կարողանում հայտարարի գալ։
Հոպար, ստեղ պահի, իջնող կա». գրել է Բորիս Մուրազին։