Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։
Ադրբեջանի ու Թուրքիայի միջև չդադարող փոխայցեր, համատեղ զորավարժություններ, խորհրդակցություններ ու տեղեկատվական ոչ հաճելի հոսքեր․․․ կարծում եմ այդ ամենին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել՝ անհեթեթ օրակարգերով տարվելու և Հայաստանը նոր արկածախնդրությունների տանելու փոխարեն»։