Sun. Jul 20th, 2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ Փաշինյանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է. ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»,-իր գրառման մեջ նշել է վարչապետ Փաշինյանը՝ հրդեհի հետևանքով վիրավորված անձանց մաղթելով շուտափույթ ապաքինում։ 

Նշենք, որ հրդեհի զոհերի թիվը Թուրքիայում 76-ն է:

Հիշեցնենք. Արցախում բենզինի պահեստի պայթյունի ժամանակ, որի արդյունքում զոհվել է 238 և անհետ կորել 22 քաղաքացի, Փաշինյանը որևէ ցավակցական խոսք չի հղել: