Sun. Jul 20th, 2025

«Այն բանից հետո, երբ ներդրեցին միասնական տոմսային համակարգը, երբ բերեցին «Թել սելլ»-ի խայտառակությունը, փաստ է, որ վարորդները, «Երևան ավտոբուս»-ը կանխիկ գումարի հետ ընդհանրապես կապ չունեն: Այս պարագայում գումարի աճ պետք է տեղի ունենար: Բայց տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ»,- ասուլիսի ժամանակ փաստեց Երևանի ավագանու «Մայր Հյաաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: 

Մանուկյանը ընդգծեց, որ գործակարգավարական վերջին նիստերի ժամանակ ոչ մի թիվ չի հրապարակվել. «Նույնիսկ հավաքագրումների թվերը խուսափում են հայտարարել, որովհետև անցյալ տարվա տարբերությամբ 70/70 տոկոս ա իրենց մոտ, այսինքն՝ իրենց մոտ 30 տոկոս հավաքագրման թերացում կա: Այդ գումարը հավաքագրվում է և կորում է»:

Մանրամասն՝ տեսանյութում։