Sun. Jul 13th, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ կից գրելով.

«Առավոտից ահազանգեր ենք ստանում, որ վարորդները և իրենց հսկիչ «հռչակած» թաղապետարանների ու քաղաքապետարանի աշխատողները տեղավորվել են ավտոբուսներում և բոյկոտող քաղաքացիներին իջեցնում են տրանսպորտից կամ հրաժարվում են վարել։ Իշխանությունը որքան էլ որ ուզում է համոզել՝ իբր մարդիկ չեն բոյկոտում, իրենց գործողությունները և ներկայացրած թվերը հակառակն են փաստում։

Բոյկոտը այնքան է կայացել, որ վարորդներին ու քաղաքացիներին իրար դեմ հրահրելով են ուզում ճնշել բոյկոտողներին։ «Մայր Հայաստանը» հետևողական է լինելու, որպեսզի բոլոր կարգազանց վարորդները և նրանց կարգազանցության դրդող անձինք ենթարկվեն պատասխանատվության, հետևաբար հորդորում ենք բոլորին չչարաշահել իրենց լիազորությունները և կատարել բացառապես իրենց աշխատանքը։

Ոչ ոք իրավունք չունի ուղևորին իջեցնել կամ տրանսպորտի երթը կանգնեցնել չվճարելու պատճառով»: