Sun. Jul 13th, 2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան այսօր՝ փետրվարի 18-ին, այցելել են օկուպացված Ակնա (Աղդամ): Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալևները ստուգել են «Աղդամ Մուղամ կենտրոնում» իրականացվող շինարարական աշխատանքները, ծանոթացել «Աղդամ ռեզիդենս» բնակելի համալիրում ստեղծված պայմաններին, ներկա գտնվել ուսումնական և կրթական համալիրի բացման։

Հիշեցնենք, 2018 թվականին Ալեն Սիմոնյանը Ակնայից նկար էր հրապարակել՝ կից գրելով․ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է…»։