Mon. Jul 14th, 2025

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատմություն կա այս լուսանկարների հետևում․
Այս լուսանկարներում պատկերված անձինք, որոնց մի մասը հիմա նստած է կառավարությունում, Ազգային ժողովում ու Հանրայինում, իրականում տրասնպորտի թանկացման դեմ բողոքողներ չեն, սիրելի՛ հայրենակիցներ: Սա ընդամենը տրանսպորտի սակագների թանկացմանը դեմ ակցիայի անվան տակ օպերատիվ աշխատակիցների մի զինավարժություն ու ապրոբացիա էր, որն ամբողջ թափով գործի պետք է դրվեր 2018թ.:
Մի՛ խաբնվեք:
Այս շինծու ակցիայի մասնակիցներն այդ օրը ցանկանում էին բողոքի ակցիան իրականացնել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորապատկերին: Դա կտրականապես արգելեցի ու ասեցի, որ ինձ համար նման վարքագիծն անթույլատրելի է և որ հուշահամալիրը զերծ պետք է մնա ցանկացած շահարկումից: Դրա համար էլ լուսանկարվել են Ծիծեռնակաբերդի զբոսայգու կաղնիների պուրակում:
Այսպիսի բաներ»: