ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին հարցին: «Դե Ադրբեջանը հրամայել է, սրանք էլ գլուխները կախ ասել են՝ մի բան կանենք: Փաշինյանը մի քիչ այլ ձև կներկայացնի, կասի՝ դե խաղաղություն է այլևս, էլ ի՞նչ կոնֆլիկտ, ՄԽ-ն մեզ պետք չի, բայց չեմ բացառում, որ ասի՝ դե հենա մոտեցել ենք, եթե էդ մի փոքր բանն ա մեզ խանգարում, գնանք դրան»,- ասել է Խաչատրյանը: