Sun. Jul 13th, 2025

Փաշինյանն ասում է՝ լավ, ինչ ուզում ես, տվել եմ, Ադրբեջանը, մեկ է, ագրեսիվ է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա նկատեց, որ երբ ԱԺ-ում հարցրել է, թե ինչո՞ւ սահմանազատումն սկսվեց Տավուշից, Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ եթե իրենով լիներ, այլ կերպ կարող էր լինել:

«Ասում է՝ եթե ինձնով լիներ… Այսինքն մարդը ասում է, որ իրանով չի որոշվում, թե որտեղից պետք է սկսվի սահմանազատումը: Բառացի մարդը խոստովանում է, որ ինձնով չի, Ադրբեջանն է պահանջել:

Փաշինյանն ասում է՝ «լավ, ինչ ուզում ես, տվել եմ», Ադրբեջանը, մեկ է, ագրեսիվ է: Դա նշանակում է, որ ինքը ի զորու չէ կառավարել այսօրվա Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները, իր բոլոր փորձերը ձախողվել են:

Ի՞նչ կարող է անել Ադրբեջանը՝ նոր հայցեր Հայաստանի դեմ: Ադրբեջանը կարող է պահանջել Հայաստանից մարդկանց արտահանձնել, որովհետև ասել են, որ գործի շրջանակներում նյութեր ունենք, փաստեր ունենք, որ այլ հանցագործներ նույնպես կան»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: