Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է։
«Մայիսի 27-ին՝ ժամը 13:23-ին, Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է։ Սահմանվել է հերթապահություն», – հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր դեռ մայիսի 18-ին:
