Արտահերթ ընտրությունների թեման առավել քան արդիական է Պահանջված օրակարգ է ու կարծես թե՝ քաղաքական կոնսենսուս կա։ Ես ակնկալում եմ, որ պատճառների մասին մենք չպետք է խորանանք։ Այս մասին ևս մեկ անգամ Երևանի ավագանու նիստի ընթացքում արդեն ամիոնից հայտարարեց «Մայր Հայսատան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Դուք մեկ տարի է ֆորմալ զբաղեցնում եք քաղաքապետի աթոռը, դրանից մեկ տարի առաջ էլ ոչ ֆորմալ մենեջմենթով էիք զբաղված քաղաքի։ Որ ոլորտում դուք գործողություն եք ծավալել՝ քրեական գործերի ուրվականները ձեզ ուղեկցում են։ 10 մլրդ դրամ մսխվել է ԱՆԻՖ-ի գործով, կա քրեական գործ, մեղադրյալ չկա, քովիդի հետ կապված քրեական գործեր՝ մեղադրյալ չկա, քաղաքապետարանի հետ կապված էլ տարբեր քրեական գործեր՝ մեղադրյալներ չկան»։
Ավինյանը միջամտեց՝ թե ցանկանում է հիշեցնել, որ պարտավոր եք օրակարգի վերաբերյալ խոսել, իսկ այլ ելույթների համար կան այլ ֆորմատներ։
Այս խոսքը ընթացքում դահլիճում իրավիճակը սկսեց՝ լարվել։ Ավինյանն էլ սաստեց բոլորին՝ «Հլը մի րոպե, հանգի’ստ, իրար նկատմամբ հարգանքով, խնդրում եմ։ Սա տգեղ է»։