Tue. Jul 15th, 2025

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի կյանքում տեղի է ունեցել երևի, թե ամենաանկարևոր իրադարձություններից մեկը: Երկար ու տարբեր խնդրանքներից հետո, Վենսը յոթ-ութ րոպեանոց քաղաքավարական հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումն այնքան չի կարևորվել, որ ԱՄՆ փոխնախագահի՝ սոցցանցերում ակտիվ գրասենյակն այդ մասին տեղեկատվություն դեռ չի տեղադրել:

Բնականաբար որևէ լուրջ բան չի խոսվել այդ ընթացքում: Գրեթե ոտքի վրա, առանց երկրի ղեկավարի ընդունելության համար պատշաճ արարողակարգի, հապշտապ հանդիպմանն ինչպես կարող էին էական հարցերի շուրջ քննարկումներ լինել:

Նիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա:

Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, Հայաստանի Հանրապետության համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում: Իր համար՝ նույնպես»: