Fri. Jul 18th, 2025

ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Հակոբ Արշակյանը երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց․ «Ապօրինի մոնոպոլիաների դեմն առել ենք․ դրա արդյունքում որոշ ապրանքների գինը մի քանի անգամ իջավ, օրինակ՝ բանանինը, շաքարավազինը, տարբեր այլ բաներինը»։

ՔՊ-ական փոխխոսնակի ելույթը տարօրինակ էր, մանավանդ որ վիճակագրությունը գրեթե մշտապես սննդամթերքի գների աճ է ցուց տալիս։

Կրկին ուսումնասիրելով պաշտոնական վիճակագրությունը, փաստենք, որ Հակոբ Արշակյանը խորհրդարանի ամբիոնից ստել է, առնվազն՝ «շաքարավազինը, տարբեր այլ բաներինը» ասելով։

Մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։