Fri. Jul 18th, 2025

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Այդ մասին լրատվամիջոցներին է հայտնել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նշենք, որ նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը վերցնում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը էլ հայտնել էր, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են, դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին: