Fri. Aug 22nd, 2025

67 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Սահակյանը Հայաստանի հավաքականի առաջին ոսկին նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն հռչակվեց երկամարտի 320 արդյունքով։

Նա ամենաբարձր արդյունքը գրանցեց հրում վարժությունում։ Մինչ այդ նա 145 կգ արդյունքով ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում։