Wed. Jul 16th, 2025

Հենց սկզբից էլ փեսես իմ սիրտով չէր, պարզ երևում էր, որ դրա աչքը դուրսն ա։ Քրոջս հետ քայում էր, բայց շուրջ բոլորը ինչքան աղջիկ կար իրանց էր նայում։ Ես ասում էի, որ սրանից լավ հոտ չեմ առնում։ Հիմա էլ էլ մարդ չկա, ինձ ա հասել։ Քրոջս մարդը իրան շատ սխալա պահում իմ հանդեպ, մոռացել ա, որ ամուսնացած ա։ Մեկ-մեկ ընենց առաջարկներ ա անում, որ ուզում եմ լուսամուտից դուրս քցեմ։

Արդեն չգիտեմ էլ ինչ անեմ, մեկ ուզում եմ քրոջս ասեմ, մեկ էլ ասում եմ, ախր նոր ա ամուսնացել, ես չեմ ուզում ընտանիք քանդեմ։ Թե ինչի են հայ տղերքը սենց փոխվել, չգիտեմ։ Կամ աչքները ռուս աղջիկներին ա, կամ էլ ծանոթներին։ Որ իմ մարդը սենց բաներ աներ, հենց առաջին օրը բաժանվելու էի։ Հիմա քրոջս լրիվ հասկանում եմ, սաղ կյանքը խաբված ա ապրելու։

Թեկուզ հիմա խառնա, կիսուրի հետ ա ուզում բարիդրացիրական հարաբերություններ հաստատի։ Ասում ա, որ իրա վստահությունը շահեմ, մարդս էլ կողս խելոք կմնա, տան մթնոլորտն էլ խաղաղ կլինի։ Դե իրան տենամ, հույս ունեմ, որ մարդուն խելքի կբերի, կդաստիարակի։ Դե ինձնից լավ քրոջս ոչ մեկ չգիտի, ընենց ա ես իրա հնարավորությունները չեմ էլ կասկածում։