Mon. Aug 18th, 2025

«Ալեն Սիմոնյան, ես նույնպես երևանցի տղա եմ ու հեսա 15 տարի ա, ինչ ինձ անվանում են է՛լ դավաճան, է՛լ թուրք, է՛լ մտքիդ եկած ամենայուղոտ վիրավորանքները, բայց ես չեմ թքում մարդկանց աչքերին։ Ասեմ ավելին՝ ես ԱԺ նախագահ չեմ։ Առհասարակ, մարդկանց վրա թքելը, Ալեն ջան, խոսում ա թքողի մոտ անմակարդակության տիեզերական մասշտաբի մասին ու ոչ մի կերպ չի արդարացվում «երևանցի տղա» լինելու հանգամանքով։ Նույնիսկ գողականով նման բան անելը դատապարտելի ա։ Էլ չեմ ասում, թե ինչ կարգի խայտառակություն ա, երբ ստիպված ես երկրիդ ԱԺ նախագահին պարզաբանել, որ իր արարքը ՆՈՒՅՆԻՍԿ ԳՈՂԱԿԱՆՈՎ դրժելի բան ա, մանավանդ, երբ հակառակ կողմը զուրկ էր պաշտպանվելու հնարավորությունից։

Եթե 2018 թվականին, անգամ 1 ակնթարթով, ես պատկերացնեի, որ հեղափոխության արդյունքում գալու են ժամանակներ, երբ օրը ցերեկով, ԱԺ նախագահը թքելու է ձեռքերը ոլորած քաղաքացու աչքին, հորս արևով եմ երդվում՝ Ալեն Սիմոնյան, ես ոչ միայն չէի մասնակցի էդ միջոցառմանը, այլև որքան ուժ ունեի կանեի հակաքարոզը հեղափոխության։

Է, կներեք, տանձիս պե՞տք ա նման հեղափոխություն, որ գան ձեռուոտ օլորեն ընդդիմադիր քաղաքացու, խորխեն դեմքին ու դեռ մի բան էլ վերջինիս տանեն քաղմաս, հետո էլ ստատուս գրեն, թե բա ԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ, ՈՒՐԱԽ ԵՂԵՔ, ՈՐ ԴԱԼԱՆՈՒՄ ՏՓԵԼՈՎ ՉԵՄ ՍՊԱՆԵԼ։ Պիիի՜զդեց…Պիիիիիիիիիի՜զդեց…

Արա, ամոթից գետինն եմ մտնում։ Էս իիի՞նչ ա խոսում։

Երևանցի տղա, դու քո էդ անպատկառ վարքով ուղղակի բռնաաբարում ես հեղափոխության դիակի մնացորդները։ Այս էլ որ երրորդ անգամ քեզ պահում ես լպիրշագույն չինովնիկի հենց էն դասագրքային, մղձավանջային կերպարի պես, որի դեմ 2018–ին ընդվզում էր ազգը։

Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։

Ու դու հիմա պիտի շարունակե՞ս հանգիստ, անկաշկանդ պաշտոնավարել, հա՞։ Ու էսքանից հետո դու քեզ անկեղծ համարու՞մ ես հեղափոխության կրող կամ հեղափոխության մաս, հա՞։

Լավ, ինչի՞ դեմ էր քո հեղափոխությունը, Ալեն». գրել է Ռուբեն Վարդազարյան։