Sat. Jul 19th, 2025

Չի կարող այդ պայմանագրի կետերը մեզ համար ընդունելի լինել, քանի որ դա հակահայկական փաստաթուղթ է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Փաշինյանը և Արարատ Միրզոյանը բազմից հայտարարել են՝ «քանի դեռ բոլոր հարցերը համաձայնեցված չեն, ուրեմն ոչինչ համաձայնեցված չի»: Հիմա այդ նույն մարդը հայտարարում է՝ «այն կետերը որոնք համաձայնեցրել ենք, եկեք ստորագրենք»: Հերթական իրարամերժ, իարար հակասող խոսքերը: Ցանկանում է ունենալ մի փաստաթղթի կտոր, որպեսզի մեր ժողովրդի վրա հերթական անգամ ծախի իբրև խաղաղության փաստաթուղթ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: