Sun. Jul 13th, 2025

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է մարմնական վնասվածք հասցնելու կասկածով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 «Կա շատ կարևոր կետ, ըստ Մհեր Սահակյանի՝ առաջինը հենց Վլադիմիր Վարդանյանն է ոտքի կանգնել, իսկ Մհեր Սահակյանի հարվածը եղել է ինքնապաշտպանական բնույթի, քանի որ մենք արդեն մի քանի անգամ տեսել ենք, թե ՔՊ պատգամավորները քանի անգամ են ֆիզիկական ուժ կիրառել և մնացել անպատիժ»,-ասաց նա: