Tue. Aug 19th, 2025

Վերջին օրերին ՔՊ-ական խառնամբոխը միտումնավոր հրահրեց սադրանքների հերթական շարքը՝ բոլորիս ուշադրությունը շեղելու ամենակարևորից։ Նախ, խորհրդարանի ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրանքին ի պատասխան՝ նրա դեմքին հարվածած դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը բիրտ ուժով, ցուցադրաբար տարվեց ոստիկանական բաժանմունք։

Ապա պարզվեց՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն դավաճան անվանած քաղաքացու դեմքին է թքել՝ նախապես իր թիկնազորին հրահանգելով բռնել քաղաքացու ձեռքերը։ Ոստիկանություն տարվեց ոչ թե Սիմոնյանը՝ որպես ակնհայտ խուլիգանության հեղինակ, այլ՝ տուժող կողմը։ Ավելի ուշ Սիմոնյանը գրեց, թե իբր հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, պարզվեց՝ ստում է։

Ի վերջո, մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի հետ ՔՊ-ականներն իրենց դրսևորեցին՝ որպես ամենավերջին փողոցային խուլիգաններ։ Նախապես տրամադրված հրահրելու, սադրելու, անգամ ծեծկռտուք հրահրելու՝ իշխանական ուսապարկերը խմբով հարձակվել էին Էդգար Ղազարյանի վրա՝ այդպես էլ թույլ չտալով նրան ելույթ ունենալ։