Sat. Sep 6th, 2025

«Հայրենի խորհրդարանում այս պահին տոնական տրամադրություն է տիրում: ՔՊ-ական պատգամավորները կարծես թե խնջույք են կազմակերպել ԱԺ-ում: Մեր թղթակիցը նկատել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շատ բարձր տրամադրությամբ շրջում է խորհրդարանում, իսկ իր աշխատասենյակում ոգելիչ խմիչք են օգտագործում, որտեղ տոնական տրամադրություն է տիրում:

Թե ինչ են տոնում իշխող խմբակցության պատգամավորները մեզ չհաջողվեց պարզել, բայց այն, որ ՔՊ-ում տոնական տրամադրություն է, դա փաստ է:

Հավելենք, որ պատգամավորի սոցցանցի էջում նշված է, որ երեկ նրա ծննդյան օրն էր, սակայն պաշտոնական փաստաթղթերում ծննդյան օրը նշված է մայիսի 3». գրել է ArmLur.am-ը