Mon. Jul 14th, 2025

Ընտանիքով անելանելի իրավիճակում ենք հայտնվել, որովհետև տարիներ առաջ սկեսուրս ու սկեսրայրս նման մի երես առած որդի են մեծացրել։ Խոսքը ոչ թե ամուսնուս մասին է, ով օր ու գիշեր աշխատում է՝ իր ընտանիքն ու երեխաներին պահելու համար, այլ փոքր տեգրոջս, ով ապրում է մեզ հետ՝ մի հարկի տակ։

Նա չափազանց երես առած է։ Չեն կարողանում կառավարել նրա ծախսերը, և ընկնում ենք պատքերի տակ՝ ողջ ընտանիքով ջանալով շուտ մարել դրանք։ Սակայն այս մի դեպքը երևակայությունից անգամ վեր է։

Բանն այնէ , որ այս երես առածը տունը գրավ է դրել, որ ըներուհուն մեքենա գնի ու նվիրի։ Սկեսրայրս երբ իմացավ, այնքան վատ զգաց իրեն, որ մինչև անգամ շտապօգնություն կանչեցինք։ Այդ ընկերուհուց էլ, ի դեպ, բաժանվել է մեքենան նվիրելու հաջորդ օրը, ու հիմա վստահ չենք, որ երբևէ կմիավորվեն։

Չգիտենք՝ ինչ անենք, ասում է՝ կյանքում այդ մեքենան ետ չի ուզի։