Sat. Jul 19th, 2025

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը.

«Քայլիստների կողմից թմբկահարված Նիկոլ-Էրդողան հանդիպումը կայացավ Թուրքիայի սեփականություն հանդիսացող նյույորքյան «Թուրքական տուն» երկնքերում, որտեղ գտնվում են Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսարանը և ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչությունը…
Սա հանդիպում չէ նեյտրալ` ՄԱԿ-ի շրջանակներում և գրասենյակի տարածքում…
Փաստորեն Նիկոլ Անհողն այցելել է Էրդողանին Թուրքիայի տարածքում…
Ավելին` հայերի դեմ իրենց հայրենիքում ցեղասպանություն գործած և այդ փաստը ժխտող Թուրքիայի ներկայիս առաջնորդ Էրդողանը Նիկոլին բերելով իր տարածք և դրան «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» վերնագրով իր գրած գիրքը նվիրելով ստորացրեց Հայաստանին և ողջ հայությանը… Անկարայի այս մեսիջները շատ պարզ են և հասանելի…
Ի դեպ, Հայաստանի և հայության ստոևացմանը Նիկոլ Անհողը մեծ հաճույքով է մասնակցում…
Ֆանտաստիկայի ժանրից է պատկերացնել, որ Թուրքիայի առաջնորդը Հայաստանի կապիտուլյանտ ղեկավարի հետ դրսում հանդիպեր ՀՀ տարածք հանդիսացող ինչ-որ շենքեւմ և նրա ձեռքից ստանար նվեր Հայոց ցեղասպանության մասին ինչ-որ գիրք…
Ամենասարսափելին` Նիկոլի քծնանքով լի երջանիկ հայացքն է…»: