«Հերթական անգամ Փաշինյանն այս գործով մեղադրական դատական ակտը կայացրե»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Փաստաբաններով Փաշինյանի հանցագործության մասին հողորդում էինք ներկայացրել, բայց այնքան կոռեկտ էինք եղել, որ թեպետ իրավաբանորեն հիմնավորել էինք տարբեր հանցագործություններ, բայց այնքան կոռեկտ էինք եղել , որ անմեղության կանխավարկածը չէինք խախտել ։ Չեմ կարծում, որ փաշինյանը տեղյակ չէ էնպիսի եզրույթներից, ինչպիսիսք են՝ ենթադրյալ հանցանքը, առերևույթ հանցանքը, դեռևս չհաստատված հնացանքը և այլն, ինքն այսօր անմեղության կանխավարկածը ոտնահարեց Տիկին Հակոբյանի և արդեն հանցագործությունը համարեց հաստատված»,-ասաց փաստաբանը։