Fri. Jul 25th, 2025

Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:

Համաձայն կառավարության լրատվականի, Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:

Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Նիկոլ Փաշինյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի, Ուկրաինայի նախագահ Զելինսկու հետ։