Thu. Aug 28th, 2025

2018 թվականից ունենք տարածքների կորուստներ, աճող թմրամոլություն, անկում ապրող պետականություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» նախաձեռնության անդամ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը:

«Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, հիմա ասում է՝ Արցախը Ադրբեջան է, ինչ ասում է, մենք ունենում ենք հակառակը, հիմա էլ ասում է խաղաղություն, բայց ամենից շատ զոհերը ունեցել ենք հենց իր օրեք»,-ասաց նա: