Sun. Aug 24th, 2025

Բայռակթարի մայր ընկերություն Baykar-ը հիմնադրել ա R&D բաժինն 2000 թվին, 2007-ից սկսել զբաղվել տակտիկական ԱԹՍ-ներով, 2009-ին թռցրել Բայռակթար ՏԲ1-ը, 11-ին փոքր դռոններ ծախել Քուվեյթին, 12-ին՝ սկսել ՏԲ2-ի զարգացումը, 14-ին՝ թռցրել այն 1-ին անգամ, 2016-ին ակտիվորեն կիրառել “Եփրատի վահան”, 18-ին՝ “Ձիթենու ճյուղ” օպեռացիայի ժամանակ։ Սաղ էդ ընթացքում Անփոխարինելին ՊՆ ղեկավար, վարչապետ, նախագահ էր։ Նախագահ էղած վախտ՝ 2008-2016 թվականներին, մինչև ապրիլյանը, ՊՆ բյուջեով ռազմական հետազոտությունների վրա ծախսվել ա ավելի քիչ գումար, քան Ծաղկաձորում ՊԵԿ-ի էն ճոխ հյուրանոցի կառուցման վրա։ Քաղաքապետարանի համար կոնյակ գնելու բյուջեն ավելի մեծ էր, քան երիտասարդ գիտնականների խրախուսմանը։

Առաջարկում եմ ասել ոչ միայն “#արնածոր”, այլ նաև #հոգեմետ #ընդսմին #համապարփակ #տեսլական և #սրախողխող