Thu. Jul 17th, 2025

2021 թվականից այս կողմ, որքան էլ դա կարող է տարօրինակ հնչել, քաղաքական դիսպոզիցիան չի փոխվել։ Այս մասին 5-րդ ալիքի եթերում այսպիսի տեսակետ է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, Alphanews.am լրատվակայքի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը։

«Իշխանություն, որ իր դիրքերը չի զիջել, և ընդդիմադիր դաշտ, որի լիդերությունը ևս չի փոխվել, այսինքն՝ նույն դիսպոզիցիան մնացել է։ Տարբերությունն ինչո՞ւմն է՝ իշխանությունը ցանկացած գնով պահում է իր իշխանությունը, ընդ որում դա արդեն ինքնանպատակ է՝ ո՛չ օրակարգ կա, ո՛չ ինչ-որ նոր բան անելու ծրագիր կա, ընդդիմությունը՝ հակառակը․ այս վերջին երեք տարում ամեն ձև հնարավորություն է տվել, որ իր տեղը մեկ ուրիշը՝ մեկ ուրիշ ընդդիմություն վերցնի»,- նշել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում: