Ինչ ասեմ ժողովուրդ ջան, շատ մեծ սխալ էի արել, կնգաս դավաճանել էի իրա ամենամոտիկ ընկերուհու հետ, իսկ կնիկս էլ ամեն ինչ իմացել էր։ Մի ամիս ա լարված վիճակ էր մեր տունը։ Կնիկս երեխեքին վերցրել հոր տուն էր գնացել։ Ես էլ գնացի, որ հետը խոսամ, բացատրեմ, ինձ չլսեց, ես էլ զոքանչիս ամեն ինչ ասեցի։ Մալադեց իրան, աղջկա հետ խոսացել էր, ամեն ինչ բացատրել էր։

Զոքանչիս շնորհիվ հիմա ընտանիքս կողքիս ա, կնիկս հետ ա եկել, ու ամեն ինչ առաջվա նման լավ ա։ Զոքանչս միակ մարդն ա ինձնից բացի, որ կարումա կնգաս կարծիքի վրա ազդի, դրա համար էլ հանուն թոռների, հլը ես հեչ, աղջկա հետ խոսացել էր, ասել էր, որ պետք չէ շուտ հանձնվել ու նմանատւպ բաներ։ Դրա համար էլ կնիկս ինձ ներեց ու հետ եկավ։

Իմ խելքն ասա, որ ըտենց բան էի անում, քիչ էր մնում կյանքս խորտակեյի։ Էս անգամ բախտս բերեց, բայց հաջորդ անգամ չգիտեմ ինչ կլինի, դրա համար էլ խելքի եմ եկել ու ըտենց բաներ էլ չեմ անում։ Իմ համար գլուխս կախ գործի եմ գնում, հետո էլ տուն եմ գալիս; Բայց ասեմ, որ զոքանչս աչքիս մի բանի աստիճանով բարձրացել ա, իրան շատ եմ հարգում, մալադեց։
