Տղես վերջապես որոշեց ամուսնանալ, բայց մի ընպիսի ընտրություն արեց, որ ես ամաչում եմ անգամ բարեկամներիս հետ ծանոթացնել։ Էտ աղջիկը ոնց որ քյարթու դեմք լինի, չգիտեմ, ոնց սովորեցնեմ, որ մի քիչ կանացի լինի, ի վերջո աղջիկ ա, վաղը նաև մայր կդառնա։ Իրա երեխեն, որ մորը տեսնի դժվար լավ բաներ սովորի։

Անցած օրը մեր տանը հավաքույթ էր, տղուս ասեցի, դե միանգամից Դիանային էլ բեր, թող բարեկամները ծանոթանան հետը, որ հետո չասեն թաքուն ես պոհում հարսիդ։ Բերեց, բայց փոշմանեցի դրա համար։ Նստած էինք, մեկ էլ ինձ ասում ա մորքուր կգաս ձեր խոհանոցի տեղը ինձ ցույց տաս։

Էտ պահին չդիմացա էլ, ասեցի Դիանա ջան կարող ես ինձ իմ անունով դիմել, բայց խնդրած կլինեմ մորքուրով չդիմես։ Միանգամից զգաստացավ, բայց լավ արեցի, թող հասկանա, որ անդաստիարակի մեկն ա, Հյուրերս հետո սկսեցին խոսել իրա պահվածքից, բայց ես ինչ կարող եմ անել, դա իմ տղայի ընտրությունն ա։