Տղերքիս հետ հարսանիքի էինք գնացել ու ընդեղ շատ պատահաբար հանդիպեցի երիտասարդ տարիների սիրուս: Ինքն էլ կնոջ հետ էր, բայց որ ինձ տեսավ, զգացի, թե ոնց միանգամից խառնվեց իրար, աչքը ինձնից չէր կտրում, ես էլ չէի կարում իրանից աչքս կտրեի:
Մենք երիտասարդ տարիներին գժի պես ենք սիրել իրար ու չէինք պատկերացնում մեր կյանքն առանց իրար, բայց հանգամանքների բերումով բաժանվեցինք:
Իմ ու իրա տարօրինակ հայացնքները տղաներս շատ լավ նկատել էին, ինձ հարցրեցին, թե ով ա, ասեցի՝ ձեզ ուղղակի թվում ա, ոչ մի բան չկա, չեմ ճանաչում: Հետո գնացել էին իրան էին դուրս կանչել ու հարցրել, թե ինչի ա հա նայում, ինքն էլ սաղ պատմել էր:
Ահակին խոսակցություն էր էղել, ես էլ նենց վատ էի զգում ինձ, ամաչում էի տղաներիցս, որ իրանց մոտ էս տարիքում չէի կարում ինձ զսպեի, բայց դե ինչ անեմ:
Հետո տղաներիս շուտ վերցրեցի ու տուն գնացինք, որ հանկարծ կռիվ չլինի: Էտ օրվանից մտքիցս դուրս չի գալիս ինքը, ոնց որ լրիվ ներաշխարհս խառնված լինի իրար, բայց դե էլ բան չենք կարա փոխենք: Արդեն շատ ուշ ա: