Հարսս մի ահավոր կերպար ա։ Մինչև ամուսնանալը համեստ, նրբիկ աղջիկ էր երևում, բայց որ ամուսնացավ ու եկավ մեր տուն հարս, իրա իրական դեմքը ցույց տվեց։
Արդեն ինքն ա որոշում, թե մեր տանը ինչը ոնց լինի, էշ տղաս էլ լուռ համաձայնվում ա, լրիվ մտել ա կնոջ կաբլուկի տակ։ Մեկ էլ կտենամ տղուս ասում ա գնա էս արա, էն արա, էն բեր, էս տար, այ քեզ բան, բա քեզ ի՞նչ համար ենք էս տուն հարս բերել։

Էն որն էլ թեքվեց ու տղուս ասեց, որ տան պոլերը մաքրի ու ճաշ սարքի հաջորդ օրվա համար, որովհետև ինքը տունը չի լինելու, գնալու ա հերանց։
Տղաս էլ լուռ ու մունջ համաձայնվեց, էլ չթեքվեց ասի, արի հա՛մ պոլերդ լվա, հա՛մ ճաշդ սարքի, նոր կգնաս հերանցդ։
Մի հարիֆ եմ մեծացրել, ոչ թե տղամարդ․․․
