Mon. Jul 21st, 2025

ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները շարունակում են իրենց ձայնը բարձրացնել աշխարհի տարբեր անկյուններում` հաջակցություն Արցախի և արցախահայության:

Մասնավորապես՝  Շվեդիայում կազմակերպված ակցիայի մասնակիցները հետևյալ պահանջներն են հնչեցրել․ «Այսօր 100 օրն է, ինչ Արցախի 120 հազար հայեր արգելափակվել են Ադրբեջանի կողմից: Դադարեցրեք Արցախի էթնիկ զտումը: Բացեք Լաչինի միջանցքը»։

Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամներն էլ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզում` Ադրբեջանի դեսպանատան դիմաց` դատապարտելով այդ երկրի անմարդկային քաղաքականությունը, որի բռնապետական ռեժիմը շրջափակման մեջ է պահում 120 հազար հայերի Արցախում: