Sat. Jul 19th, 2025

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում, այնտեղից թիրախավորել եւ կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել էին  ոստիկանության 3 ծառայող, մեկը ծանր վիրավորվել էր։

Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել՝ հայտնելով, որ դիվերսիան իրականացրել են Ադրբեջանի 15 զինվոր: Մանրամասները տեսանյութում.