Բարեբախտաբար Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի վիճակն ավելի է կայունանում ու դեպի ապաքինում ենք գնում։

Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, վեց վիրավորներից երեքը դեռ ստացիոնար բուժում են ստանում»,- ասաց նա։