Sun. Aug 17th, 2025

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ավելի վաղ ֆեյսբուքյան էջում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել էր. «Տեղ գյուղում քիչ առաջ հնչել են կրակոցներ։ Գյուղից ստացված տեղեկատվության համաձայն, կա մեկ վիրավոր»։