Այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ականներին՝ քննադատեց, որ խորհրդարանում ավելի շատ խոսում են կուսակցական շրջաբերականներից, քան թե Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթերից։
Պատգամավորը, հիշեցնելով Տեղ գյուղի տարածքային կորուստները, նշեց․ «Տեղ գյուղում իրականացված հերթական զիջումները։ Պայմանավորվում են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, որ x օրը պետք է տեղակայվեն ադրբեջանական և հայկական զորքերն ինչ-որ հատվածում, ադրբեջանցիներն առաջ են գալիս, որևէ մեկն իրենց դեմ-հանդիման չի գալիս, վերցնում են տարածքներ։ Ասում ես՝ ո՞վ է պատասխան տալու սրա համար, հերթական տարածքային կորուստ ենք ունեցել։ Ասում են՝ դատական գործ կա, դատական գործով կբացահայտվի։ Մեկ տարի անցնում է, ասում ենք՝ ի՞նչ եղավ դատական գործը։ Գործը փակվել է, մեղավոր չկա։ Մեր տարածքներից հերթական կորուստն է լինում, և էլի մեղավոր չկա»,- նշեց Գրիգորյանը։