Տեգորս կնիկը շատ վատ մարդ դուրս եկավ։ Ես իրանից ըտենց բան չէի սպասում, կամ էլ կարողա նոր էր եկել, ու իսկական դիմակն էլ մեզնից թաքցնում էր։ Տեգրս ամուսնուս փոքր ախպերն ա, դրա համար էլ կիսուրս իրանց հետ ա մնում, ավելի ճիշտ իրանք են կիսուրիս տունը մնում։ Ես էլ մարդուս հետ առանձին եմ ապրում։ Կեսրարս մի քանի տարի առաջ ա մահացել։

Ուրեմն էտ տեգոր կնիկ կոչվածը կիսուրիս ծերանոց ա տարել, մի բերան էլ մեզ բան չի ասել։ Ես տեգորս վրա եմ զարմանում, թե ոնց ա թողել, որ մոր հետ ըտենց վարվի։ Լրիվ խիղճ, նամուս կորցրել են։ Հենց իմացա իրանց տուն գնացի, սաղ հարևանների դեմը խայտառակ եմ արել ու լավ եմ արել, էտ ամենաթեթև պատիժն էր իրանց համար։ Հետո էլ կիսուրիս մոտ եմ գնացել։

Էտ մեծ կինը հենց ինձ տեսավ, երեխու նման լացում էր։ Մեր տուն եմ բերել, ես եմ կիսուրիս պահում։ Խեղճ կնիկը դրա ձեռը շատ ա տանջվել, ես իմանայի ըտենց բան կլինի, կիսուրիս հենց առաջին օրվանից մեր տուն կբերեյի։ Իմ ծնողները ինձ սովորացրել են, որ պիտի մեծին հարգես ու պատվես, իրանց օրհնանք ուրիշ ա։ Ի վերջո կյանքը բումերանգ ա ինչ անես, քեզ ա հետ գալու։
