Տեգորս կնոջ հետ բավականին լուրջ խնդիրների մեջ եմ, երկար ժամանակ էր ոտքը կտրել էի մեր տանից, քանի որ նրա արածներից հետո ընտանքումս երկար ժամանակ վեճեր էին լինում: Ես բավականին խիստ մայր եմ իմ երեխաների համար, չեմ սիրում լկստված ու երես առած երեխաների:

Տեգորս երեխաները հենց էտպիսին են, մայրը երեխաներին չի դաստիարակում այնպես, որ էտ երեխեքը իրենց մարդվարի պահեն: Գալիս են մեր տուն ու գնալուց հետո տանը նոռմալ սպասք մնացած չի լինում, ինչ ընկնում ա ձեռքները տալիս են գետնով:

Երեկ էլի մեր տանն էին, երեխեքը չարություն արեցին, ես դիտմամբ իմ երեխային խփեցի, տեսնեք ինչ արեց եխայիս մոտ ինձ հետ: Երեխայիս ասումա, քո մաման շատ վատնա, քեզ չի սիրում դրա համար էլ ծեծումա: Տղաս էլ սկսեց ավելի ուժեղ լացել: Դրանից հետո չդիմացա, ասեցի լսիր սովորի քո երեխաներն դաստիարակել ու իմ ընտանքիը մի փորձի քանդել: Քո պատճառովա, որ ես իմ երեխուն խփեցի: Զզվում եմ, որ լսում եմ պետքա գան մեր տուն, ամեն գալ ու գնալուց հետո մեր տանը պարտադիր կռիվա լինում :