Thu. May 1st, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան համայնքի տարածքում, Դիլիջանի «Գետափ» ռեստորանի մոտ, Թեղուտ գյուղի մոտ ճանապարհի եզրի մեծ հատվածներ քանդված են, դրանք վտանգ են ներկայացնում երթևեկության մասնակիցների համար։ 3 ամիս առաջ՝ մայիսի 27-ին վարարած Աղստևը շատ տեղերում քանդել է ճանապարհի եզրը։ Զանգահարեցի Դիլիջան համայնքի տարածքում միջպետական ավտոճանապարհի սպասարկում իրականացնող «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ի փոխտնօրեն Հրայր Մուսոյանին։ Նա ասաց, որ ճանապարհի եզրի քանդված հատվածների վերականգնման նախագծերի մշակման աշխատանքեր են ընթանում, որից հետո դրանց շինարարության մրցույթ կանցկացվի։
Մինչև այդ ամենն արվի, տարին կփոխվի, քանդված հատվածներն ավելի կքանդվեն»։