Wed. Nov 20th, 2024

Տատս մորս կյանքը սարքել ա դժողք, հորս մահից հետո, մորս համար ապրելը դարձել ա մղձավանջ: Գնալու տեղ չունի, ստիպված մնացել ա էտ հրեշի հետ ապրում ա, բայց իրա կյանքի հաշվին: Էնքան եմ տանջվում, որ ես ամուսնացա գնացի ու մորս թողեցի էտ տանը: Մայրս ինձ աղաչում էր, որ արագ ամուսնանամ ու գնամ էտ տանից: Ես գնացի, բայց մորս կյանքին վտանգ ա սպառնում:

Տատս օրերով թույլ չի տալիս, որ մայրս մտնի խոհանոց ու մի բան ուտի: Անգամ տանից դուրս գալ չի թղում: Երեկ իմացա, որ մորս տարել են հիվանդանոց, վիճակը վատացել ա, որովհետև օրերով բերանը բան չի դրել: Ու էտ սատանան բժիշկներին ասել ա, որ իբր ոնց համոզում ա, որ մայրս մի բան ուտի, չի կարողանում համոզի: Հասկանում եք՝ ինչ կերպար ա ինքը, որ բոլորին մատերի վրա ֆռացնում ա: Հուսամ մայրս ճիշտը կպատմի բժիշկներին, որովհետև միայն նրանց օգնությամբ կկարողանանք մորս օգնել, որ դուրս գա էտ պայմաններից:

Ես շատ ուրախ կլինեմ, որ տատուս դատեն իրա արածների համար: Ինքը արժանի ա ամենա վատ պատժին, մորս պես կինը էտ տանը դարձավ ստրուկ, որ կարանա գոյատևի: Երազում եմ էտ պառավը շուտ գնա էն աշխարհ, որ մայրս մի քանի տարի հանգիստ ապրի: