Wed. Jul 16th, 2025

Տալս շատ շուստրին ա, ուզում ա մինչև վերջին կոպեկն էլ ինձնից պոկի։ Որ իրա տուն եմ գնում, միանգամից գործիյա դնում։ Չգիտեմ էլ ինչիյա իրան ըտենց պահում, ընենց չէ, որ ես իրա հետ վատ եմ եղել։ Կիսուրիս էլ սովորացնում ա, որ հանկարծ տունը ոչ մի բան չանի, իրա համար նստի, ասում ա հարս ունես, թո սաղ գործերն էլ անի, դու մեծ կնիկ ես, գնա քո համար հեռուստացույց նայի։

Երևի իրա կիսուրը իրա հետ ըտենց վատ ա, դրա համար էլ աչքին չի գալիս, որ ես իմ կիսուրի հետ շատ էլ լավ եմ, իրար հետ ամեն ինչ էլ անում ենք, ուզում ա մեզ խառնի իրար։ Հիմա էլ թազա բան եմ նկատում, երեխեքին սովորացնում ա, որ գան մտնեն սունկես, արդեն երեք անգամ տեսել եմ, ասել, որ չի կարելի ըտենց բան անել։ Մեկ էլ հենց էտ պահին տալս գալիսա։

Ասում ա, որ խեղճ երեխեքին գոնե մի հատ պլիտկա առնեյիր ըտենց չէր լինի։ Ընենց չէ, որ բան չեմ առել, ամեն անգամ էլ մի բան տվել եմ, բայց ոչ մեկ չի գնահատում։ Ես էլ երեխա ունեմ, բա որ տալս մեր տուն ա գալիս, ինչի մի բան չի առնում, թե մենակ ես պարտականություններ ունեմ։ Մի խոսքով իրանց աչքի գերանը չեն տենում, բայց դիմացինի աչքի փուշն են տենում։